211652_close_icon
views-count69949 դիտում article-date 17:17 08-06-2019

Ձեզ բացակա չենք դնի. Արարատի և Արմավիրի մարզերում խնկարկեցին Ապրիլյան պատերազմում ակտիվ մասնակցություն ունեցած, իսկ հետո բնական աղետի (սողանքի) հետևանքով զոհված Արմանի ու Վարդանի հիշատակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունիսի 8-ին, Արարատի մարզի Նիզամու գյուղում հարգանքի տուրք մատուցեցին 2016 թվականի ապրիլյան քառօրյայի մասնակից Արման Գազարյանի մահվան 3-րդ տարելիցի հիշատակին։ Արմանն ակտիվ մասնակցություն է ունեցել Քառօրյա պատերազմում, եղել է Ջաբրայիլում և իր մարտական ընկերների հետ աչքի է ընկել խիզախությամբ։ Արմանն ու իր մարտական ընկեր Վարդան Ղռմաջյանը, ով Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի Զվարթնոց գյուղի բնակիչ էր, 2016 թվականի ապրիլի 2-ին հերթական անգամ մեկնում են Մեխակավանաի (Ջաբրայիլ) առաջնագիծ և մի քանի օր զինակից ընկերների հետ անառիկ են պահում սահմանը։ Ցավոք հունիսի 7-ի լույս` 8-ի գիշերը, տեղացած առատ անձրևից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու և սողանքի հետևանքով Քառօրյա պատերազմի բոհով անցած ժամկետային զինծառայողներ` Արման Գազարյանն ու Վարդան Ղռմաջյանը զոհվում են։ Այսօր նրանց շիրիմներին հարգանքի տուրք մատուցեցին հարազատները, մարտական ընկերները։ Արմանն ու Վարդանը 2016 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։ Նիզամու գյուղի դպրոցում էլ տարիներ առաջ բացվել է Արման Գազարյանի անվան հրաձգարան՝ Նիզամու համայնքապետ Հարություն Կարապետյանի և Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի աջակցությամբ։ Այսօր հերոս տղաների շիրիմներին խնկարկողներն ասում էին. «Ձեզ բացակա չենք դնի։ Դուք ապացուցեցիք ձեր ծառայությամբ, որ մահն անգամ չի կոտրի ձեզ։ Դուք ձեր ծառայությամբ ավելի ամրացրեցիք Արցախ աշխարհի սահմանագիծը»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 192+
192+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր