211652_close_icon
views-count1025 դիտում article-date 16:41 08-06-2019

Նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանը պատկերացնում է, որպես լավ միջնորդ ԵՄ-ԵԱՏՄ միջև

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կարծիքով՝ Հայաստանը Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության, Եվրոպայի և Ասիայի միջև կարող է լինել լավ միջնորդ, բանակցող: Այս մասին նախագահը հայտարարեց այսօր՝ հունիսի 8-ին, Դիլիջանում անցկացվող «Մտքերի գագաթնաժողովի»-ի շրջանակում ասուլիսի ժամանակ: «Շատ լավ է , որ գործընկերները գիտակցում են «Մտքերի գագաթնաժողով»-ը Հայաստանում կազմակերպելու կարևորությունը։ Սա հնարավորություն է աշխարհի համար՝ ծանոթանալ Հայաստանի հետ և Հայաստանի համար՝ ծանոթանալ աշխարհին: Մենք արդեն իսկ լսեցինք տարաբնույթ առաջարկներ, թե Հայաստանն ինչ պետք է լինի, օրինակ` կամուրջ, որը կապելու է Եվրոպան և Ասիան: Առաջարկություն եղավ, որ Հայաստանը կարող է նաև բանակցային միջնորդ լինել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև: Կուզենայի իմ լավ գործընկերոջը՝ ՀՀ վարչապետին ասել, որ քանի դեռ Հայաստանն ունի բավականին խորը հարաբերություններ ԵՄ-ի հետ և հանդիսանում է ԵԱՏՄ-ի՝ չափերով փոքր, բայց կարևոր անդամ, մի կողմից կարող է լինել այն ենթակառուցվածքը, որի վրայով անցնելով մարդիկ կկապվեն իրար հետ, բայց միևնույն ժամանակ՝ կլինի միջնորդ երկու կողմերի միջև»,-ասաց նախագահը: Նա նկատեց, որ հայ գործարարները միշտ էլ եղել են հիանալի բանակցողներ: Սարգսյանը նշեց՝ ինչո՞ւ Հայաստանը չի կարող լինել բանակցող ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, Եվրոպայի և Ասիայի միջև, եթե այդ դերը վստահեն:

Նմանատիպ նյութեր