1837 դիտում
15:26 08-06-2019
Հայաստանը մեծ ներդրում է ունեցել ՆԱՏՕ-ի գործընկերային ծրագրերում. Ջեյմս Ջոնս
Հայաստանը մեծ ներդրում է ունեցել ՆԱՏՕ-ի գործընկերային ծրագրերում: Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, Դիլիջանում անցկացվող «Մտքերի գագաթնաժողով»-ի շրջանակում մամուլի ասուլիսում տեսակետ հայտնեց ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար, գեներալ Ջեյմս Ջոնսը։
Նրա խոսքով՝ ինքը խրախուսում է զարգացնել ՆԱՏՕ-ի և Հայաստանի ու Վրաստանի միջև կապերը:
«Կարծում եմ, որ Հայաստանին պետք է շնորհավորենք այն մեծ ներդրման համար, որ ունեցել է ՆԱՏՕ-ի գործընկերային ծրագրերում: Ես նախագահի հետ խոսել եմ այդ մասին. դա, ի դեպ, շատ գնահատված ներդրում է: ՆԱՏՕ-ն, կարծեմ, բախտավոր է, որ ունի և անդամության, և գործընկերության ծրագիր: Որքան շատ մարդ է հետաքրքրված գործընկերության ծրագրով, այնքան ավելի լավ մեզ համար, քանի որ սա հնարավորություն է տալիս մարդկանց միավորել իրենց հնարավորություններն ու ուժերը»,-ասաց Ջոնսը:
Նա նշեց՝ թեև այլևս իրավունք չունի խոսել ՆԱՏՕ-ի անունից, բայց կարող է ասել, որ ՆԱՏՕ-ն ներգրավված է եղել այս տարածաշրջանում, աշխատել են նաև Վրաստանի հետ: «Վրաստանը լավ պատրաստված ստորաբաժանումներ է ուղարկել նաև պատերազմական գոտիներ, և մեծ գնահատանք է ստացել թե Հայաստանի, և թե Վրաստանի մասնակցությունն ու ներդրումը: Կարծում եմ, որ այս կապերը կարելի է զարգացնել, հիմքերը կան ու ես կխրախուսեի շարունակել զարգացնել այդ կապերը»,-եզրափակեց նա:
Նմանատիպ նյութեր
982 դիտում
15:00 12-07-2021
Մերկելը կստանա Ջոնս Հոփքինսի համալսարանի պատվավոր դոկտորի աստիճան
4065 դիտում
19:33 12-06-2017
ՆԱՏՕ-ի բոլոր անդամները սատարում են ՆԱՏՕ-ի բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ. Ջեյմս Ապաթուրայ
Այս բաժնից
292 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
238 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
235 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր