211652_close_icon
views-count1397 դիտում article-date 23:18 07-06-2019

«Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը մեկ հարկի տակ համախմբել է հայաստանցի և օտարերկրացի ավելի քան երկու հարյուր նախկին ու ներկա պետական և քաղաքական գործիչների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ավանդաբար Ֆրանսիայի Շամոնի քաղաքում կազմակերպվող «Մտքերի գագաթնաժողով» հեղինակավոր միջոցառումն այս անգամ հյուրընկալվել է Հայաստանում և ստացել «Մտքերի հայկական գագաթնաժողով» անվանումը՝ մեկ հարկի տակ համախմբելով հայաստանցի և օտարերկրացի ավելի քան երկու հարյուր նախկին ու ներկա պետական և քաղաքական գործիչների, հայտնի վերլուծական կենտրոնների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչների, գիտնականների, վերլուծաբանների, գործարարների ու ձեռնարկատերերի: Գագաթնաժողովը Հայաստանում կազմակերպելու բացառիկ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2018 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որպես գլխավոր բանախոս մասնակցում էր ֆրանսիական Շամոնի քաղաքում ամեն տարի անցկացվող «Մտքերի գագաթնաժողովին»: Ի պատիվ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցների՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր Դիլիջանում կազմակերպվել է ընդունելություն: Բարի գալուստ մաղթելով մասնակիցներին և հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին, մասնավորապես «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեին և նրա գործընկերներին, ովքեր իրականություն են դարձրել «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի կազմակերպումը։ «Ես կանխազգացում ունեմ, որ մեր համագործակցությունը, որը երկար տարիների պատմություն ունի, հետագա էվոլյուցիա կապրի Հայաստանի «Մտքերի գագաթնաժողովի» ձևաչափով»,- նշել է նախագահ Արմեն Սարգսյանը։ Այսօր երեկոյան մասնակիցների համար կազմակերպվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, ստարտափների, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներին վերաբերող տարբեր նախագծերի ու նախաձեռնությունների շնորհանդեսներ: Հայաստանյան գագաթնաժողովի համակազմակերպիչներն են ՀՀ նախագահի աշխատակազմը, ՀՀ կենտրոնական բանկը և «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր