2344 դիտում
21:30 07-06-2019
Արման Թաթոյանը Վրաստանի իր գործընկերոջ հետ քննարկել է Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպով ազգությամբ հայ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցը
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քիչ առաջ հեռախոսազրույց էունեցելգործընկերոջ՝ Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի հետ՝Ախալքալաքում մեր հայրենակիցների մասնակցությամբ երեկ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:
Վրաստանի հանրային պաշտպանը տեղեկացրել է, որ միջադեպի հետ կապված հանգամանքներն առաջին իսկ պահից եղել են իր անմիջական ուշադրության ներքո։ Նա իր հատուկ ներկայացուցչին է ուղարկել Ոստիկանության բաժին, ապա հիվանդանոց։ Մեկ անձ գրեթե անմիջապես ազատ է արձակվել, մյուսը բուժում է ստանում հիվանդանոցում, որի պատճառով հնարավոր չի եղել առանձնազրույց ունենալ նրա հետ:
Տիկին Լոմջարիան նշել է նաև, որ կշարունակի ուշադրության ներքո պահել հարցը:
Որևէ խնդրի դեպքում մեր հայրենակիցները կարող են դիմել ինչպես Վրաստանի հանրային պաշտպանին, այնպես էլ մեզ՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին:
Նմանատիպ նյութեր
3061 դիտում
21:38 07-09-2018
Հայ երեխաների արտաքսման հարցն Արման Թաթոյանը քննարկել է Նիդերլանդների գործընկերոջ հետ
5902 դիտում
17:21 07-11-2016
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է իր վրաց գործընկերոջ հետ
Այս բաժնից
262 դիտում
18:14 17-04-2024
Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպան Շոայբ Կասուն
268 դիտում
18:02 17-04-2024
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ