211652_close_icon
views-count2112 դիտում article-date 20:16 07-06-2019

«Մանչեսթեր Յունայթեդը» նոր մրցաշրջանի առաջին ձեռքբերումը կատարեց

«Սուոնսիի» կիսապաշտպան Դենիել Ջեյմսը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում»: Մանկունյանցիները հայտարարել են խաղացողի և «Սուոնսիի» հետ տրանսֆերի շուրջ պայմանավորվածության մասին: Ջեյմսը հաջողությամբ անցել է բուժհետազոտությունը: Հենց տրանսֆերների համար պատուհանը բացվի, «Յունայթեդը» պաշտոնապես կհայտարարի խաղացողի հետ պայմանագիր կնքելու մասին: Նշվում է, որ ուելսցու համար «Մանչեսթեր Յունայթեդը» կվճարի 15 միլիոն ֆունտով: Ջեյմսը 2018/19 ավարտված մրցաշրջանում Չեմպիոնշիփի 38 խաղում դարձել է 5 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր