211652_close_icon
views-count1037 դիտում article-date 19:18 07-06-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ մայրաքաղաքում և հանրապետության ճանապարհներին

... Հունիսի 6-ին, ժամը 08.30-ին, Երևանի Չեխովի և Մանթաշյան փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ... Հունիսի 6-ին, ժամը 17.15-ին, Երևանի Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 42-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ... Հունիսի 6-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Ս.Հակոբյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան» -ի 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ... Հունիսի 6-ին, ժամը 13.35-ի սահմաններում, Երևան-Արարատ ճանապարհին՝ Տափերական գյուղի հատվածում, «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՌԱՖ-22031» մակնիշի ավտոմեքենայի. վարորդները և «Օպել Զաֆիրա»-ի 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ... Հունիսի 6-ին, ժամը 12.40-ի սահմաններում, Մասիս-Մարմարաշեն ճանապարհի կամրջի վրա հեծանվորդը բախվել է «Լեքսուս 570» մակնիշի ավտոմեքենայի. 37-ամյա հեծանվորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ... Հունիսի 5-ին, ժամը 14.00-15.00-ն ընկած ժամանակահատվածում, Էջմիածին քաղաքի Վ.Կոստանյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 50-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ... Հունիսի 6-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «ԱՈՒԴԻ Q7» մակնիշի ավտոմեքենաներ. «ԱՈՒԴԻ Q7»-ի 59-ամյա ուղևորուհին տեղում ստացել է բուժօգնություն: Կատարվում է քննություն։ ... Հունիսի 6-ին, ժամը 23.35-ի սահմաններում, Լոռու մարզի Գյուլագարակ-Վարդաբլուր ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2109» և «ԳՈԼՖ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2109»-ի 44-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ... Հունիսի 6-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 156 կմ-ին «Օպել-Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց. վարորդը և 30-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր