211652_close_icon
views-count1101 դիտում article-date 17:38 07-06-2019

«Արսենալը» 45 միլիոն եվրո է առաջարկել «Սամպդորիայի» երկու ֆուտբոլիստի համար

Լոնդոնի «Արսենալը» 45 միլիոն եվրո է առաջարկել «Սամպդորիայի» երկու խաղացողների՝ պաշտպան Յոակիմ Անդերսենի և կիսապաշտպան Դենիս Պրատի համար: Սակայն ակումբները այդ գումարի շուրջ համաձայնության չեն գալիս: «Սամպդորիան» երկու խաղացողների համար պահանջում է 50 մլն եվրո: Յոակիմ Անդերսենը ավարտված մրցաշրջանում մասնակցել է 32 հանդիպման և դարձել գոլային փոխանցման հեղինակ, իսկ Դենիս Պրատը մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր