211652_close_icon
views-count704 դիտում article-date 14:07 07-06-2019

Արարատ Միրզոյանը ստորագրել է Նարինե Թուխիկյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու արձանագրությունը

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ԱԺ պատգամավոր Նարինե (Թուխիկյան) Խաչատուրյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին համապատասխան արձանագրությունը: Այս մասին տեղեկացնում է ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) մայիս 30-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել: Լրագրողների հետ զրույցում նա չէր բացառել գործունեությունը կառավարությունում շարունակելու հնարավորությունը:

Նմանատիպ նյութեր