211652_close_icon
views-count3960 դիտում article-date 13:40 07-06-2019

Արտակ Զեյնալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Արդարադատության նախարարի պաշտոնից

Արտակ Զեյնալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Արդարադատության նախարարի պաշտոնից: Այս մասին նա հայտնում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: «Սիրելի՛ ընկերներ, իմ սիրելի՛ ժողովուրդ Արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացրել: Մեր ժողովրդի համար այս պատմական ժամանակահատվածում նախարարի մանդատ ստանձնելը գերպատասխանատու, բայց և իրավապաշտպանի գործունեություն ծավալելու ընթացքում ի հայտ եկած իրավական խնդիրները քայլ առ քայլ լուծելու հնարավորություն ունենալուն միտված քայլ էր: Գոհ եմ այդ քայլից, շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդարադատության նախարարի պաշտոնում իմ թեկնածությունն առաջարկելու համար, շնորհակալ եմ Նախարարության աշխատակիցներին համատեղ հետաքրքիր, արգասաբեր ու պատասխանատու աշխատանքի համար: Շնորհակալ եմ միջազգային գործընկերներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին համատեղ աշխատանքի համար: Վստահ եմ՝ լավ է լինելու, ... սակայն, եթե լավ չլինի՝ լինելու է՝ շատ լավ: Հարգանքով՝ Արտակ»:

Նմանատիպ նյութեր