211652_close_icon
views-count2806 դիտում article-date 10:26 07-06-2019

Հայաստանում բենզինը շարունակում է թանկանալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում բենզինի գինը շարունակում է բարձրանալ: Այս մասին են վկայում նաև պաշտոնական տվյալները: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ այս տարվա մայիսին, ապրիլի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 2.7 և դիզելային վառելիքի՝ 3.1 տոկոս գնաճ: Ի դեպ, այսօր մեկ լիտր ռեգուլյար տեսակի բենզինը հանրապետության բենզալցակայաններում վաճառվում է 430 դրամով, իսկ պրեմիումը՝ 450 դրամով: Մինչդեռ ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը ապրիլին ունեցել է 410 դրամ արժեք: Այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում այն թանկացել է 20 դրամով: Նկատենք, որ միայն դիզելային վառելիքը այս մայիսին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, թանկացել է 1.9 տոկոսով: Մյուս կողմից՝ դիզելային վառելիքի այս թանկացումը բացասաբար կանդրադառնա գյուղատնտեսության վրա, քանի որ, ինչպես հայտնի է, այն ավելի շատ կիրառվում է հողագործական աշխատանքների ժամանակ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր