211652_close_icon
views-count1809 դիտում article-date 09:37 07-06-2019

Թեղուտի հանքավայրի վերագործարկման գործընթացը դեռևս «փխրուն» փուլում է․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, բավական բարդ իրավիճակում է գտնվում ՀՀ հանքարդյունաբերության ոլորտը, որտեղ, ըստ ԱՎԿ պաշտոնական տվյալների, ակնհայտ նահանջ ունենք մշակման և արտահանման ծավալների հետ կապված: Միանշանակ սա ուղղակի ազդեցություն է ունենում տնտեսական ցուցանիշների և ընդհանուր ՀՆԱ-ի ծավալնե­րի վրա: Վերջին մեկ ամսվա ընթացքում իր նախնական աշխա­տանքներն է վերսկսել «Թեղուտ» ՓԲԸ-ն, որը հայաստանյան հանքարդյունաբերության լոկոմոտիվներից մեկն է: «Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, այս վերագործարկումը դեռևս շատ «փխրուն» փուլում է, և հայտնի չէ, թե ինչ ժամկետով և ծավալներով կաշխատի ընկերությունը: Թերթը պարզել է, որ ար­դեն սկսել են աշխատանքի ընդունման գործընթացը, բայց ռուս սե­փականատերերը նախօրոք հայտարարել են, որ աշխատակիցների թիվը չի անցնելու 1000-ը՝ նախկին 1400-ի փոխարեն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր