Թեղուտի հանքավայրի վերագործարկման գործընթացը դեռևս «փխրուն» փուլում է․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, բավական բարդ իրավիճակում է գտնվում ՀՀ հանքարդյունաբերության ոլորտը, որտեղ, ըստ ԱՎԿ պաշտոնական տվյալների, ակնհայտ նահանջ ունենք մշակման և արտահանման ծավալների հետ կապված:
Միանշանակ սա ուղղակի ազդեցություն է ունենում տնտեսական ցուցանիշների և ընդհանուր ՀՆԱ-ի ծավալների վրա: Վերջին մեկ ամսվա ընթացքում իր նախնական աշխատանքներն է վերսկսել «Թեղուտ» ՓԲԸ-ն, որը հայաստանյան հանքարդյունաբերության լոկոմոտիվներից մեկն է:
«Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, այս վերագործարկումը դեռևս շատ «փխրուն» փուլում է, և հայտնի չէ, թե ինչ ժամկետով և ծավալներով կաշխատի ընկերությունը:
Թերթը պարզել է, որ արդեն սկսել են աշխատանքի ընդունման գործընթացը, բայց ռուս սեփականատերերը նախօրոք հայտարարել են, որ աշխատակիցների թիվը չի անցնելու 1000-ը՝ նախկին 1400-ի փոխարեն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]