211652_close_icon
views-count4471 դիտում article-date 09:13 07-06-2019

Գեղամ Պետրոսյանը ձերբակալվել է աշխատակիցներից մեկի կոնկրետ ցուցմունքի հիման վրա․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստի­կանության զորքերի հրամանատարի տեղակալ Գեղամ Պետրոսյանին ձերբակալելու համար հիմք է հանդիսացել նախկին աշխատակիցներից մեկի կոնկրետ ցուցմունքը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Գ. Պետրոսյանի դեմ ցուցմունք է տվել ներքին զորքերի ենթասպաներից մեկը՝ պատմելով, որ հենց նրա արձակած կրակոցից է մահացել Զաքար Հովհաննիսյանը: ՀՔԾ-ն Հայաստանի ոս­տիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ Գ. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրել Քրե­ական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանք կատարելու՝ հրազենի գործադրմամբ Զ. Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր