211652_close_icon
views-count4890 դիտում article-date 21:40 06-06-2019

Հունաստանում հայ է սպանվել

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում գիշերը հայկական արմատներ ունեցող 41-ամյա տղամարդ է սպանվել: Ինչպես հայտնում է [url=https://greekcitytimes.com/2019/06/05/41-year-old-man-murdered-in-glyfada/]Greek City Times[/url]-ը՝ վկայակոչելով հաղորդվող լուրերը, երկու մարդ է ներգրավված սպանության կազմակերպման գործում, որը տեղի է ունեցել տղամարդու տան ստորգետնյա ավտոտնակում, որը գտնվում է Աթենքի Գլիֆադա արվարձանում: Հաղորդվում է, որ իրենց զոհին մարդասպանները սպանել են երկու ատրճանակ կիրառելով՝ 7.65 մմ և 9 մմ տրամաչափի: Նախնական տվյալների համաձայն՝ սպանվածը ներգրավված է եղել փողերի լվացման գործում: Ոստիկանությունում հետաքննություն է սկսվել:

Նմանատիպ նյութեր