211652_close_icon
views-count3710 դիտում article-date 20:54 06-06-2019

Ռոբերտո Բաջո. Մինչև հիմա նորմալ չեմ քնում աշխարհի առաջնությունում շեղ հարվածելու պատճառով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալիայի հավաքականի նախկին լեգենդար հարձակվող Ռոբերտո Բաջոն խոստովանել է, որ նախկինի պես շատ ծանր է տանում իր շեղ հարվածը՝ 1994թ. աշխարհի առաջնության եզրափակիչ խաղից հետո 11մ. հարվածաշարում: «Ես մինչև հիմա նորմալ չեմ քնում Բրազիլիայի հետ եզրափակիչ խաղում 11մ. շեղ հարվածի պատճառով: Դա տհաճ պահ է, որը կարող է դաս լինել: Ես միշտ երազում էի Բրազիլիայի հետ խաղալ աշխարհի առաջնության եզրափակիչում և ռևանշի հասնել 1970-ին Իտալիայի պարտության համար: Սակայն երազները մի բան են, իսկ իրականությունը՝ բոլորովին այլ: Ես այլ վերջաբան էի սպասում», ասել է Բաջոն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր