211652_close_icon
views-count1726 դիտում article-date 22:54 06-06-2019

Սննդամթերքի անվտանգությունը` գերակա հարց Հայաստանում

Հայաստանում մեկնարկել է սննդամթերքի անվտանգության և կենդանիների առողջության պահպանման ռիսկի գնահատման և կառավարման երկամյա ծրագիրը: Այն պետք է օժանդակի կառավարությանը, ի թիվս այլոց, ռիսկերի գնահատման իրականացման, վերահսկողության և ռիսկի կառավարման տարբերակների մշակման, իսկ սննդամթերքի բնագավառի տնտեսվարող սուբյեկտներին՝ սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի կատարելագործման գործում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից, որի մեկնարկը տրվեց հունիսի 4-ից 6-ը կազմակերպված եռօրյա աշխատաժողովի ժամանակ։ Մասնակիցները քննարկեցին, թե ռիսկերի վերլուծության սկզբունքներն ինչպես կարող են գործնականում արդյունավետորեն կիրառվել՝ համապատասխանելով Հայաստանի ռազմավարական նպատակների հետ և ամրապնդելով կենդանիների առողջության, սննդամթերքի անվտանգության և բույսերի առողջության կառավարման ինստիտուցիոնալ գիտելիքները: Աշխատաժողովին մասնակցում էին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Էկոնոմիկայի, Առողջապահության, Բնապահպանության նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների, Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոնի, ագրարային համալսարանի, ինչպես նաև ակադեմիայի, գիտահետազոտական ինստիտուտների, սննդամթերքի տնտեսվարող սուբյեկտների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների 35 պաշտոնյա և մասնագետ։ «Սննդամթերքի անվտանգություն նշանակում է անվտանգ սննդամթերք արտադրողներ, իրենց իրավունքների մասին բավականաչափ տեղեկացված սպառողներ և տեսչական համակարգ, որն օգնում է տնտեսվարող սուբյեկտներին՝ չվնասել սպառողներին», - ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչակական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Ծրագիրը կաջակցի սննդամթերքի անվտանգության, կենդանիների և բույսերի առողջության ռիսկերին վերաբերող ապացույցների և տվյալների աղբյուրների հայտնաբերման գործում, կիրականացնի ռիսկերի գնահատում սննդամթերքի անվտանգության, կենդանիների և բույսերի առողջության գերակայությունները որոշելու համար։ Բացի այդ, կբարելավվի սննդամթերքի բնագավառի տնտեսվարող սուբյեկտների սննդամթերքի անվտանգության կառավարման կարողությունները: «Սննդամթերքի անվտանգության, կենդանիների առողջության և բույսերի առողջության ռիսկի վրա հիմնված մոտեցումների ուժեղացումը թույլ կտա Հայաստանին առավելագույնս օգտագործել առկա ռեսուրսները՝ լրջագույն մտահոգություններին լուծումներ գտնելու գործում», - ընդգծեց Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության սննդամթերքի անվտանգության և սպառողների պաշտպանության ղեկավար Մերի Քեննին: «Ծրագիրը կաջակցի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ ուժեղ և արդյունավետ ինստիտուցիոնալ շրջանակների, ապացույցների հիման վրա կայացված ​​որոշումների և լավ գործող աշխատանքային գործընթացների իր տեսլականին հասնելու համար»: «Մեկ առողջություն» մոտեցումը կկիրառվի գնահատելու և կառավարելու այն ռիսկերը, որոնք կարող են ի հայտ գալ մարդկանց, կենդանիների և բույսերի շրջանում»: Վերջերս թարմացված 2019թ․ «Կառավարության ծրագիրը» առաջնահերթություն է տալիս սննդամթերքի անվտանգությանը: Այն ենթադրում է սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացում, սննդամթերքի արտադրության, վերամշակման և բաշխման մեջ ապահով և պատշաճ ընթացակարգերի ապահովում, կենդանիների և բույսերի հիվանդությունների կանխարգելման արդյունավետ համակարգի ստեղծում, օտարերկրյա և ներքին շուկաներում մրցունակության բարձրացում: Պատահականորեն, ծրագիրը մեկնարկեց այն նույն շաբաթվա ընթացքում, երբ առաջին անգամ, հունիսի 7- ին, նշվելու է Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրը։ Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրը ուշադրություն կհրավիրի և կխրախուսի սննդամթերքի ռիսկերի կանխարգելումը, հայտնաբերումն ու կառավարումը՝ նպաստելով սննդամթերքի անվտանգության, մարդու առողջության, տնտեսական բարգավաճման, գյուղատնտեսության, շուկայի հասանելիության, զբոսաշրջության և կայուն զարգացման գործողություններին։ Անվտանգ սնունդը կարևոր է ոչ միայն առողջության, սննդի և սնուցման անվտանգության ապահովման, այլև կենսապահովման, տնտեսական զարգացման, առևտրի և յուրաքանչյուր երկրի միջազգային հեղինակության համար:

Նմանատիպ նյութեր