211652_close_icon
views-count6195 դիտում article-date 23:04 06-06-2019

ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 4-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին և երկրորդ գումարտակների ծառայողները հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում: Արդյունքում հայտնաբերվեցին բազմաթիվ օրինախախտ վարորդներ: Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմվեցին 23 վարորդների նկատմամբ, որոնք մեքենան վարում էին ժամկետն անց ԱՊՊԱ պայմանագրով: 5 մեքենա հետախուզման մեջ էր այլ գերատեսչությունների կողմից: Երեք մեքենայի վարորդ ոչ սթափ վիճակում էր, ևս երկու տրանսպորտային միջոցի վարորդներ էլ չունեին համապատասխան փաստաթղթեր: Նրանց մեքենաները տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք: Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվեցին նաև 7 մեքենաներ, որոնց դիմացի հողմապակիները մգեցված էին: Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմվեցին երեք վարորդի նկատմամբ, որոնց մեքենաների խլացուցիչները վերսարքավորված էին բարձր ձայնով երթևեկելու համար: Ճանապարհային ոստիկանների հատուկ ուշադրության կենտրոնում էին երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող, միտումնավոր խախտումներ կատարող, վթարային իրավիճակներ ստեղծող վարորդները: Հայտնաբերվեց նման 2 վարորդ: Տարբեր խախտումների համար վարչական պատասխանատվության ենթարկվեցին նաև 2 մոտոցիկլիստ: Հարգելի վարորդներ, պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր