211652_close_icon
views-count1158 դիտում article-date 23:16 06-06-2019

Ավտոմեքենայից պայուսակ գողացողը ներկայացավ Արաբկիրի ոստիկանություն

Հունիսի 5-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից, օպերատիվ տվյալներն իրացնելու և բացատրական աշխատանքների արդյունքում բաժին է ներկայացել 30-ամյա տղամարդ և հայտնել, որ հունիսի 4-ին, ժամը 21.00-ին ապակին կոտրելով՝ Վ.Վաղարշյան և Արծրունի փողոցների խաչմերուկի հարակից տարածքում կայանված «ՎԱԶ-21012» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է պայուսակ: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր