211652_close_icon
views-count6119 դիտում article-date 19:28 06-06-2019

Արտակ Զեյնալյանը Վճռաբեկ դատարանի 9 դատավորի պատասխանատվության ենթարկելու միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը, 2019 թվականի հունիսի 7-ի նիստում, հանդես գալով որպես դատարան, դռնբաց կարգով քննեց ՀՀ արդարադատության նախարար Ա․Զեյնալյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Ռ․ Հակոբյանին, Ս․ Միքայելյանին, Ս․ Անտոնյանին, Վ․ Ավանեսյանին, Ա․ Բարսեղյանին, Մ․ Դրմեյանին, Գ․ Հակոբյանին, Տ․ Պետրոսյանին, Է․ Սեդրակյանին և Ն․ Տավարացյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու վերաբերյալ: «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 151-րդ հոդվածի համաձայն՝ վարույթի նյութերի հետազոտումից և նիստին մասնակցող անձանց ամփոփիչ ելույթները լսելուց հետո Խորհուրդը հարցի քննությունը հայտարարեց ավարտված և հեռացավ որոշում կայացնելու: Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման վերաբերյալ որոշման եզրափակիչ մասը Բարձրագույն դատական խորհուրդը կհրապարակի 2019 թվականի հունիսի 14-ին, ժամը 16։00-ին։ [b]Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր