211652_close_icon
views-count2840 դիտում article-date 17:45 06-06-2019

Ամերիկացի միլիարդատերը 170 մլն եվրոյով գնեց «Ֆիորենտինան»

Ամերիկացի միլիարդատեր Ռոկո Կոմիսոն պպաշտոնապես դարձվ «Ֆիորենտինայի» նոր սեփականատերը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 69-ամյա Կոմիսոն Ֆլորենցիայի ակումբը ձեռք կբերի Դելա Վալեյի ընտանիքից 170 մլն եվրոյով: «Ես միշտ իտալական ֆուտբոլի երկրպագու եմ եղելև այժմ խոսքերով չեմ կարող նկարագրել, թե ինչ պատիվ է ինձ համար «Ֆիորենտինայի» պես լեգենդար ակումբի պատմության մեջ նոր էջ գրել: Ֆլորենցիան աշխարհի առաջին հերթին հայտնի է որպես քաղաք, որը ներկայացնում է իտալական մշակույթի լավագույնը: Երեք տարվա բանակցությունների ընթացքում ես ամբողջությամբ ներշնչվեցի նրանով, թե որքան կարևոր նշանակություն ունի «Ֆիորենտինան» քաղաքի և երկրպագուների համար», հայտարարել է Կոմիսոն: Իտալիայում ծնված գործարարը 12 տարեկանում տեղափոխվել է ԱՄՆ, ներկայումս հանդիսանում է նաև «Նյու-Յորք Կոսմոս» ակումբի սեփականատերը: Կոմիսոն 4,9 մլրդ դոլար կարողությամբ Forbes-ի ցուցակում զբաղեցնում է Ամերիկայի ամենահարուստ մարդկանց թվում 200-րդ տեղը:

Նմանատիպ նյութեր