211652_close_icon
views-count1409 դիտում article-date 17:59 06-06-2019

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները կարևորել են Հայաստանում կարգավորվող ոլորտների ազատականացումը և մրցակցության խթանումը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն նախօրեին ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի ծրագրերի ղեկավար Ժենվիև Բոյեղուին և «Հայաստանի համար մրցակցության բարեփոխումների գնահատում» ԽԾՎ շրջանակում Հայաստանի մրցակցային իրավիճակի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացրած փորձագետ, թիմի ղեկավար Սառա Նայմանին` ուսումնասիրության արդյունքները և առաջարկությունները քննարկելու նպատակով: Բարձր գնահատելով իրականացված ուսումնասիրությունները՝ Գեղամ Գևորգյանը ընդգծել է ՏՄՊՊՀ-ի գործունեության արդյունավետության բարձրացման և թափանցիկության ապահովման, հասարակության շրջանում Հանձնաժողովի նկատմամբ վստահության բարձրացման անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում Համաշխարհային բանկի ներկայացուցիչները կարևորել են կարգավորվող ոլորտների ազատականացումը և այդ ոլորտներում մրցակցության խթանումը, պետության կողմից տրվող օժանդակությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունը, պետական գնումների ընթացքում ազատ և բարեխիղճ մրցակության սկզբունքի ապահովման, ինչպես նաև տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության կիրարկման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել նաև պետական օժանդակության նկատմամբ վերահսկողության նպատակով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի ընդունման և դրա կիրարկման ուժեղացմանը, ինչը հնարավորություն կտա ոչ միայն կանխարգելել անհարկի պետական միջամտությունն ազատ տնտեսական մրցակցությանը, այլև խնայողաբար և արդյունավետ ծախսել պետական բյուջեի միջոցները: [b]ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով[/b]

Նմանատիպ նյութեր