211652_close_icon
views-count70878 դիտում article-date 17:21 06-06-2019

Երևանն ասֆալտապատող ընկերության՝ «ԱԲ-պրոեկտ» ՍՊԸ-ի տնօրենը կարծում է՝ դեռ ինքը գտնվում է «Պրիվետ, Ռոբ»-ի դարաշրջանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանում գործող «ԱԲ-Պրոեկտ» ՍՊԸ-ի տնօրեն՝ 31-ամյա Արմեն Բադալյանը դեռ կարծում է, որ ինքը գտնվում է ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի շրջանակներում հարուցված քրեական գործով անցնող գլխավոր կասկածյալ Ռոբերտ Քոչարյանի «դարաշրջանում»։ Ինչպես ասում են, նա կարծում է, թե ինքը «Պրիվետ, Ռոբ»-ի տակ է»։ 3 օր առաջ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Միկոյան 17ա հասցեի բնակիչների խնդրանքը կատարելու նպատակով հսկայական աշխատանքներ էին կատարել ՀՀ ոստիկանությունը (ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի), ՀՀ ճանապարհային ոստիկանությունը (ՃՈ պետ Եգոր Կարապետյանի), Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ, ովքեր կարճ ժամանակում անհնարինը հնարավոր դարձրեցին ու բնակիչների խնդիրը սկսվեց լուծվել։ Գրեթե ամեն օր պատկան մարմինների ներկայացուցիչները, այդ թվում՝ ոստիկանությունից ու Երևանի քաղաքապետարանից, այցելում էին Միկոյան 17ա շենք, հանդիպում բնակիչների հետ, ինչի արդյունքում էլ բնակիչները համոզվեցին, որ մարդիկ, իրոք, անհրաժեշտ գործողություններ կատարելու շնորհիվ իրենց խնդիրը կարգավորեցին։ Այդ խնդրի մասին մի քանի հրապարակումներ է արել [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը։ 2 օր առաջ, երբ հերթական այցելության ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն ուսումնասիրում էին կատարած աշխատանքները, նշված վայր ժամանեց մի երիտասարդ՝ Porsche Panamera մակնիշի 01 XX 004 համարանիշի ավտոմեքենայով, ու այդ երիտասարդը, տեսնելով, որ լուսանկարահանվում է, «մատ ցույց տվեց»։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը նրան հարց է ուղղում, թե ինչի՞ համար է նա խոչընդոտում և խուլիգանական մատ ցույց տալիս, վերջինը Սասնա էպոսի «ճորթաց բերան կոզբադու» նման պատասխանեց, թե՝ լավ եմ արել, ինչից հետո նա ստացավ ֆոտոլրագրողի կողմից արժանի պատասխան, որ այդ մատը նա կարող է ցույց տալ իր...։ Ֆոտոլրագրողը նրան նաև հարց է ուղղել, որ՝ ասֆալտապատում եք կատարում, երաշխիքը տալիս եք մի քանի տարի, սակայն ամեն տարի ձեր կատարած ասֆալտը ձեր աշխատանքների նման քանդվում է, ինչին նա հակադարձում էր, թե՝ լավ ենք անում, ու խոչընդոտում էր, որպեսզի ֆոտոլրագրողը կատարի լրագրողի իր աշխատանքը։ Նա անգամ սպառնում էր, որ նկարում է ֆոտոլրագրողին, և ֆոտոլրագրողը պատասխան է տալու իր արարքների համար, ինչին Գ. Շամշյանը պատասխանել է. «Կարաս հանգիստ տեսաձայնագրես, բայց չհամարձակվեց մոնտաժ անես, թե ինչն է եղել քեզ պատասխանելու պատճառը»։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ՝ «երազի գիրկն ընկած» երիտասարդը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ է, ով նաև ՀՀ երկրորդ նախագահ, Սահմանադրական կարգը տապալելու մեջ կասկածվող Ռոբերտ Քոչարյանի խնամու եղբոր տղան է։ Առաջիկայում [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նյութեր է հրապարակելու «ԱԲ-Պրոեկտ» ՍՊԸ-ի կողմից կատարված այն ճանապարհների ասֆալտապատման վերաբերյալ, որոնք, ըստ մեզ հասած տեղեկությունների, այնքան էլ որակյալ չեն եղել։ Այս տեղեկությունները 2 օր է՝ ստանում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, սակայն դեռ չենք հրապարակում՝ ճշտելու համար, թե այդ տեղեկությունները հավաստի՞ են, թե ոչ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Porsche Panamera մակնիշի 01 XX 004 համարանիշի ավտոմեքենան էլ պատկանում է Ա. Բադալյանին։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր