211652_close_icon
views-count19032 դիտում article-date 16:40 06-06-2019

Միասին նկարենք հուսալի ապագա՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ հունիսիմեկյան անակնկալը փոքրիկներին

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպել է իր աշխատակիցների երեխաների այցելությունը Բանկի գլխամասային գրասենյակ, որի շրջանակներում հանդես եկավ ՙՄիասին նկարենք հուսալի ապագա՚ ակցիայով: Տոնական ակցիայի շրջանակներում հունիսի 1-ից մինչև ս.թ. սեպտեմբերի 1-ը Բանկում ՙՄԱՆԿԻԿ՚ ավանդ ներդրած յուրաքանչյուր հաճախորդին կտրամադրվի ՙՌԵՍՈ Ընտանիք՚ ապահովագրական փաթեթ, ինչպես նաև նվեր քարտեր՝ ավանդատուի և ավանդի շահառու երեխայի անունով: Միջոցառման ընթացքում երեխաների համար կազմակերպվել էին տարատեսակ հետաքրքիր շոուներ, խաղեր, հյուրասիրություն: Երեխաները մասնակցեցին նաև անչափ հետաքրքիր՝ ՙԱպագան իմ աչքերով՚ խորագիրը կրող նկարչական մրցույթին, որի ընթացքում հրավիրված մասնագետի օգնությամբ նկարեցին նկարներ: Փոքրիկ նկարիչների բոլոր կտավներից էլեկտրոնային մրցույթի շնորհիվ ընտրվելու է լավագույն նկարը, որով էլ Բանկը հետագայում կձևավորի իր կողմից ներկայացվող ՙՄԱՆԿԻԿ՚ քարտի դիզայնը: Նշենք նաև, որ տոնական ակցիայի շրջանակներում Բանկի տասը ամենաակտիվ ավանդատու-քարտապանները, ովքեր նվեր քարտով կիրականացնեն առավելագույն գումարով անկանխիկ գործարքներ, կստանան CashBack` 100,000 դրամ գումարի չափով: Բանկը շնորհավորում է բոլոր երեխաներին գեղեցիկ տոնի կապակցությամբ՝ ցանկանալով նրանց անհոգ, խաղաղ մանկություն և լուսավոր ապագա: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…

Նմանատիպ նյութեր