571 դիտում
16:41 06-06-2019
ԱԻՆ-ը հորդորում է պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է, որ Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով, անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի քաղաքացիներ,
Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով, անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է
Չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ.
չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում.
Չվառել խարույկներ: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով այն 0,5 մետրից ոչ պակաս թաց հողի շերտով, իսկ վերջում մարել ջրով կամ ծածկել հողով.
բացատներում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կարող են հանդիսանալ որպես այրող լինզաներ.
անտառային բուսածածկ տարածքներում չերթևեկել անսարք սնուցման համակարգով ավտոմեքենաներով.
Չթողնել (չթափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր (բացի հատուկ հատկացված տեղերից):
ԱԻ նախարարությունը հորդորում է պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները, չստեղծել հրդեհավտանգ իրավիճակներ, ցուցաբերել առավել զգուշավորություն և զգոնություն»:
Նմանատիպ նյութեր
4923 դիտում
12:21 08-08-2017
ՀՀ ԱԻՆ-ը հիշեցնում և հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները
1516 դիտում
23:24 29-04-2021
Հրդեհների դեպքերն աճել են. ԱԻՆ-ը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1579 դիտում
13:14 30-04-2021
Հրդեհների դեպքերն աճել են. ԱԻՆ-ը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
472 դիտում
18:38 19-04-2024
ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը
280 դիտում
18:27 19-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը