211652_close_icon
views-count2507 դիտում article-date 14:51 06-06-2019

Կառավարությունը 240 մլն դրամ տրամադրեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին՝ առանց մրցույթի

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որով առաջարկվում է «ՀՀ ներդրումների և արտահանման խթանման» ծրագրի իրականացման համար նախատեսվող 1072.1 մլն դրամ դրամաշնորհից 240 մլն դրամը տրամադրել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին՝ առանց մրցույթի: Հիմնավորման համաձայն, ընկերության նպատակն է լինել ՀՀ ներդրումային հետաքրքրությունների առաջմղման առանցքային խողովակ՝ ռազմավարական ներդրումային ծրագրերի կառավարման, տնտեսության գերակա հռչակված ոլորտներում իրականացվող նախաձեռնություններում ներդրումների ներգրավման, ինչպես նաև ընդունելի ռիսկեր պարունակող գործարար ձեռնարկներում մասնակցության միջոցով: Ընկերությունը հիմնականում աշխատելու է խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման շուրջ և խոշոր ներդրողների հետ: Ընկերութունը նշված դրամաշնորհի շրջանակում, մասնավորապես, որպես ներդրող և խորհրդատու մասնակցելու է ներդրումային նախագծերում և գործարար նախաձեռնություններում ՀՀ-ում, աջակցելու է ՀՀ կառավարությանը խոշոր ներդրումային ծրագրերի կառավարման հետ կապված գործընթացներում, հանդես է գալու որպես պետության գործակալ պոտենցիալ խոշոր ներդրողների հետ երկխոսության և հետներդրումային փոխհարաբերությունների դաշտում, աջակցելու է ՀՀ կառավարությանը ներդրումային ու գործարար միջավայրի կատարելագործմանն ուղղված բարեփոխումներում, իրականացնելու է ներդրումային և գործարար խորհրդատվություն, այդ թվում՝ ներգրավելով օտարերկրյա բարձրակարգ մասնագետների:

Նմանատիպ նյութեր