211652_close_icon
views-count1886 դիտում article-date 14:14 06-06-2019

Հայաստանում Մխիթարյանի պատկերով դրոշմանիշ են թողարկել

Հայաստանում փոստային դրոշմանիշ են թողարկել «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պատկերով: Դրոշմանիշի շնորհանդեսը, որին ներկա էր Մխիթարյանը, տպագրվել է Կանադայում և կթողարկվի 40 հազ. տպաքանակով: «Մենք հետաքրքրվեցինք, արդյո՞ք կան դրոշմանիշեր համաշխարհային մեծության աստղերի պատկերներով, և պարզվեց, որ չկան փոստային դրոշմանշեր ոչ Մեսիի, ոչ Ռոնալդուի պատկերներով, ասել է Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: «Շնորհակալ եմ, որ ազգային դրոշմանիշի եմ արժանացել: Շրջանառության մեջ է այսօրվանից», գրել է Մխիթարյանն իր ինստագրամում:

Նմանատիպ նյութեր