211652_close_icon
views-count1141 դիտում article-date 14:40 06-06-2019

Վիգեն Քոչարյանն ընդունել է Իրանի պատվիրակությանը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դատախազության ներկայացուցիչներին: Ինչպես հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև քրեական և քաղաքացիական գործերով իրավական փոխօգնության, դատապարտյալների փոխանցման, վճիռների ճանաչման և իրավական համագործակցության այլ ձևաչափերին առնչվող մի շարք հարցեր: Փոխնախարար Քոչարյանը, ողջունելով պատվիրակության անդամներին, ընդգծել է երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններին համահունչ իրավական փոխօգնության ոլորտում ձևավորված գործնական սերտ համագործակցությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու պետությունների միջև գործող իրավական օգնության համաձայնագրերի կիրառման հարցերին: Վիգեն Քոչարյանը նշել է, որ առկա մեխանիզմների կիրառումը և կատարելագործումը ամուր հիմք պետք է ծառայի իրավական փոխգործակցության արդյունավետության ապահովման համար: Ամփոփելով քննարկումը՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ աշխատանքը իրավական ոլորտում համագործակցությունը զարգացնելու նպատակով:

Նմանատիպ նյութեր