211652_close_icon
views-count451 դիտում article-date 13:17 06-06-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունիսի 5-ից 6-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 5-ից 6-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 58 դեպք, այդ թվում՝ 5-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության և յուրացման կամ վատնման 9-ական, մարմնական վնասվածք հասցնելու ու անձնական ունեցվածքի գողության 8-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 5, բնակարանային գողության և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական, ավազակության, գույքի դիտավորությամբ վնասման, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, բուսածածկի ապօրինի հատման, պաշտոնեական լիազորություններն անցնելու, ծեծի ու թմրամիջոցի ապօրինի իրացման 1-ական դեպք: Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 3 հետախուզվող։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր