211652_close_icon
views-count804 դիտում article-date 14:07 06-06-2019

ՍԴ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ–ում առաքելությունն ավարտող Գերմանիայի դեսպանի հետ

2019 հունիսի 5-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին` Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, տեղեկացնում է ՍԴ մամուլի ծառայությունը: Սահմանադրական դատարանի նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ համագործակցության համար և հետագա հաջողություններ մաղթել վերջինիս: Դեսպանն իր հերթին գոհունակություն է հայտնել Սահմանադրական դատարանին և անձամբ՝ Հրայր Թովմասյանին վերջին շրջանում ակտիվ և արդյունավետ համագործակցության համար, որի արդյունքում հնարավոր եղավ բարձր մակարդակով կազմակերպել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սահմանադրական դատարանի նախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և դրա շրջանակներում՝ արգասաբեր և բովանդակալից հանդիպումներ: Հրայր Թովմասյանը բարձր է գնահատել GIZ-ի իրավական ծրագրի հետ Սահմանադրական դատարանի արդյունավետ համագործակցությունը, որի շնորհիվ հնարավոր է դարձել սահմանադրական իրավունքի ոլորտում գերմանացի գործընկերների հետ իրականացնել փորձի փոխանակման բազմաթիվ ծրագրեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի Հանրապետությունում իրականացվող դատաիրավական ոլորտի բարեփոխումներին ու խնդիրներին՝ կարևորելով այդ բարեփոխումների իրականացումը ՀՀ Սահմանադրությանը և Հայաստանի միջազգային պարտավորություններին համահունչ: Հանդիպման ավարտին Հրայր Թովմասյանը նշել է, որ Մաթիաս Քիսլերին Հայաստանում հիշելու են իբրև բանիմաց և հաջողված դիվանագետի, որի առաքելությունը արձանագրել է նոր հաջողություններ Հայաստանի և Գերմանիայի միջև տարբեր ոլորտներում կապերի ամրապնդման և զարգացման համար: Դեսպանն իր հերթին նշել է, որ Հայաստանից հեռանում է միայն դրական տպավորություններով:

Նմանատիպ նյութեր