211652_close_icon
views-count44070 դիտում article-date 11:46 06-06-2019

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ճոյտը հերթական անգամ սուտ մատնությունն է տվել ոստիկանությունում. Ճոյտը «յոթ երգ գիտի, յոթն էլ՝ մուտիտի մասին»

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Մ. Մանասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 2-ին Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ճոյտ» մականվամբ 56-ամյա Հակոբ Հակոբյանի ահազանգի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Հ. Հակոբյանն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Զվարթնոց գյուղում ճանապարհային ոստիկանության աշխատակիցը կանգնեցրել է իր գազալցակայանի աշխատակցին և նրանից որպես կաշառք վերցրել 120 հազար դրամ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Հակոբյանը հայտնել է նաև, որ ճանապարհային ոստիկանն աշխատակցից այդ գումարն ուզել է, որպեսզի 300 հազար դրամի վարչական ակտ նրա նկատմամբ չկազմի։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ պարզել են, որ Հ. Հակոբյանի հայտնած տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Հակոբյանի գազալցակաանի աշխատակից Ա.-ն խաղատանը տանուլ է տվել խոշոր չափի գումար և գազալցակայանից վերցնելով այդ գումարը՝ փորձել է իրավապահներին մոլորեցնել, թե իբրև ճանապարհային ոստիկանը այդ օրը, ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Զվարթնոց թաղամասի վարչական տարածքում կանգնեցրել է իրեն և 300 հազար դրամ արժեցող ակտ կազմելու փոխարեն նրանցից վերցրել է 130 հազար դրամի չափով կաշառք և այդ գումարը գազալցակայանի աշխատանքից ստացված եկամուտն է եղել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր