211652_close_icon
views-count864 դիտում article-date 10:06 06-06-2019

Ո՞ւմ թեկնածուն է Վահե Գրիգորյանը՝ «Իմ քայլի՞», թե՞ նախագահի. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Բավականին հետաքրքիր զարգացումներ են ընթանում ՍԴ անդամի թեկնածության հետ կապված գործընթացներում: Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահը ՍԴ դատավորի պաշտոնի համար արդեն երկրորդ անգամ առաջարկել է Վահե Գրիգորյանի անունը, ում թեկնածությունը 2018-ին հանրապետական մեծամասնություն ունեցող ԱԺ-ն մեկ անգամ մերժել էր: Գրիգորյանի թեկնածության վերաբերյալ հանրային լուրջ դիսկուրս ծավալվեց՝ հիմնականում բացասական երանգավորմամբ: Ահա այս առիթով իշխանության ներկայացուցիչները՝ հանձին վարչապետի, բավականին հետաքրքիր տակտիկա են որդեգրել. նրանք առաջ են քաշում այն թեզը, որ Գրիգորյանը ոչ թե իրենց, այսինքն՝ «Քաղպայմանագրի» կամ «Իմ քայլի», այլ հենց նախագահի թեկնածուն է: Երեկ փաստացի այս մասին բացահայտ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Սա հետաքրքիր է այն առումով, որ նման կերպ նախ փորձ է արվում «սվաղել» այն թեման, որ նախագահի և վարչապետի միջև առկա է լուրջ տարաձայնություն: Ի դեպ, չափազանց ուշագրավ էր ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի երեկվա հայտարարությունը, թե Վահե Գրիգորյանի տեսակը պետք է տնօրինի մեր դատաիրավական համակարգը: Հնարավոր է, որ սա ուղղակի հաստատումն է օրեր առաջվա մեր այն տեղեկության, որ հաջորդ «սերիաներում» իշխանությունները փորձելու են ճնշում գործադրել Հրայր Թովմասյանի վրա, որպեսզի նա հրաժարական տա, ու հնարավոր լինի Վահե Գրիգորյանին «կարգել» ՍԴ նախագահ: Առաջին քայլերն իշխանություններն արդեն սկսել են. երեկ մի քանի հոգի հավաքվել էին ՍԴ առջև ու պահանջում էին Թովմասյանի հրաժարականը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր