211652_close_icon
views-count1432 դիտում article-date 09:35 06-06-2019

Նարեկ Մալյանին դրամաշնորհ կտա՞ն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Բաց հասարակության հիմնադրամի՝ Սորոսի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության աշխատակիցներին բավականին ոգևորել են Նարեկ Մալյանի և նրա կողմնակիցների կողմից կազմակերպվող միջոցառումները: Դրանց արդյունքում հիմնադրամի աշխատակիցների աշխատավարձը կրկնապատկվել է, քանի որ համարվում է, որ նրանք աշխատում են էքստրեմալ պայմաններում: Չի բացառվում, որ Սորոսի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությունը դրամաշնորհ տրամադրի Նարեկ Մալյանին ամիսը մեկ-երկու անգամ նման բողոքի ակցիաներ կազմակերպելու համար, որպեսզի էքստրեմալ աշխատանքային պայմաններից բխող աշխատավարձի կրկնապատկումը չընդհատվի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր