211652_close_icon
views-count2046 դիտում article-date 09:23 06-06-2019

Նորմալ աշխատում ենք․ պարոն Փաշինյանի հետ քննարկումներ են լինում․ Լևոն Յոլյան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ իրենք կաշկանդված չեն որևէ գերատեսչությունում ուսումնասիրություններ իրականացնելու հարցում: Յոլյանը հավելել է նաև, որ նախկինի նման պալատն այդքան էլ մեծ լիազորություններ չունի. իրենք ուսումնասիրում են, իսկ որակավորումն ու դատողությունը պետք է անի ԱԺ-ն: Իսկ դիտարկմանը, թե տպավորություն է, որ պալատը մղվել է երկրորդ պլան, քանի որ հիմա պալատի նախկին գործառույթը դրված է պետական վերահսկողական ծառայության վրա, մեր զրուցակիցն ասաց, որ տարբեր գործառույթներ են իրենք իրականացնում: Յոլյանը, որ այս պաշտոնում նշանակվել էր նախկին իշխանությունների օրոք, խոսել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունների մասին` ասելով. «Նորմալ աշխատում ենք, եթե խնդիրներ են լինում, պարոն Փաշինյանի հետ քննարկումներ են լինում, տրվում են դրական պատասխաններ և այլն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր