211652_close_icon
views-count1356 դիտում article-date 09:11 06-06-2019

ՀՀ-ում գործող 250 դատավորներից 15-20-ը լուրջ թերացումներ և բացթողումներ են ունեցել․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ներքին «վեթինգի» և որոշակի ուսումնասիրությունների արդյունքում արդեն որոշակի ինֆորմացիա կա, որ ՀՀ-ում գործող մոտ 250 դատավորներից ընդամենը 15-20 դատա­վորի հետ կապված լուրջ թերացումներ ու բացթողումներ կան, իսկ մնացած 230 դատավորները ոչ միայն իրենց գործի իսկական գիտակներ են, այլև առանձնապես «դոսյեներ» չկան նրանց վրա: Փաստորեն ստացվում է, որ դատաիրավական համակարգում ստեղծված համապետական աղմուկն ընդամենը փոթորիկ է մի բաժակ ջրում՝ առավելապես հիմնազուրկ, ասել է թե՝ դատավորնե­րի մոտ 80 տոկոսի հետ կապված որևէ խնդիր չկա, և նրանք, ամե­նայն հավանականությամբ, կշարունակեն պաշտոնավարել, եթե արհեստական հիմքեր և ճնշումներ չիրականացվեն նրանց նկատ­մամբ, ինչը, ի դեպ, երեկ բացառեց վարչապետը՝ նշելով, թե իրեն խամաճիկային դատարան պետք չէ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր