211652_close_icon
views-count10321 դիտում article-date 02:35 06-06-2019

Ճանապարհային ոստիկանությունում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 4-ին Ճանապարհային ոստիկանությունում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն: ՀՀ ոստիկանության պետի 21.05.2019թ թիվ 1420_Ա հրամանով ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար պարգևատրվեցին ոստիկանության փոխգնդապետ Դավիթ Լենդրուշի Ավագյանը «Ոստիկանության 100-ամյակ» մեդալով, ոստիկանության մայոր Դավիթ Սոսի Նիկողոսյանը պատվոգրով, ոստիկանության փոխգնդապետ Արայիկ Աշոտի Պողոսյանը «Օրենքի պատվար» մեդալով և ոստիկանության մայոր Սերգեյ Վլադիմիրի Մարտիրոսյանը «Օրենքի պատվար» մեդալով: ՀՀ ոստիկանության պետի 25.05.2019թ. թիվ 1463_Ա հրամանով ոստիկանության կապիտան Արամ Տավրոսի Բաղդասարյանին և ոստիկանության կապիտան Մանուկ Հրաչիկի Սարգսյանին շնորհվեց ոստիկանության գերազանց ծառայության համար կրծքանշան, իսկ Ավետիք Վազգեն Միքայելյան և Մարատ Արտուշի Մկրտչյանին հայտնվեց շնորհակալություն: Նույն օրը իրենց հերթական կոչումները ստացան Ճանապարհային ոստիկանության մի շաք ծառայողներ, մասնավորապես Արշավիր Մարտիկի Համբարձումյանը, Սարգիս Յուրիի Մնացականյանը և Վահե Գագիկի Ավետիսյանը ավագ լեյտենանտի, իսկ Արեն Բաղիշի Աղբալյանը և Գևորգ Ղազարի Գևորգյանը կապիտանի ուսադիրներ: Ճանապարհային ոստիկանության ղեկավար անձնակազմը՝ գլխավորթությամբ Ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Եգոր Կարապետյանի շնորհավորեց պարգևատրվածներին ու հերթական կոչումներ ստացողներին, մաղթեց բարի ծառայություն և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր