211652_close_icon
views-count186075 դիտում article-date 00:22 06-06-2019

Արտակարգ իրավիճակ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում. Բնակիչներն ահազանգում են՝ աֆրիկյան խոզի ժանտախտի պատճառով խոզերը սատկում են . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] է զանգահարել Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքի բնակիչ Նարա Գրիգորյանը և հայտնել, որ համայնքում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Համայնքում տարածված աֆրիկյան խոզի ժանտախտի պատճառով մեծ քանակությամբ խոզերի անկում է գրանցվել: Ն. Գրիգորյանը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասում էր. «Ամուսինս՝ Կարապետյան Արշակը, արդեն 10 տարի է ՝ զբաղվում է խոզաբուծությամբ: Կոռնիձորի հողատարածքում 2 մեծ գոմ է կառուցել, վարկեր ու պարտքեր ենք վերցրել և մոտ 60 հազար դոլարի ներդրումներ կատարելով՝ փորձել ենք այդպիսով լուծել և՛ մեր հացի խնդիրը և զարգացնել խոզաբուծությունը: Ինչքան դիմել ենք, չենք կարողացել անգամ այդ հողը ամուսնուս անունով սեփականաշնորհել: Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը կարծես գործին ընթացք էր տվել, իսկ խոզերի թիվը հունվարի դրությամբ հասնում էր արդեն 200-ի: Մայիս ամսին մենք ունեինք արդեն մոտ 400 գլուխ խոզ, սպասում էինք, որ այս տարի արդեն կտեսնենք արդյունքը մեր չարչարանքի, շահույթ կքաղենք, սակայն հիվանդության համաճարակի պատճառով խոզերի մեծ անկում գրանցվեց և այսօր մենք ունենք ընդամենը մի 10 փոքր խոզ, չնայած, որ բոլոր պատվաստումներն արել ենք: Դեռ մարտ ամսից համագյուղացիները նկատել էին, որ աղբանոցներում խոզեր կան սատկած գցած, սակայն հարցին, թե ումն է, և ինչից է սատկել, ոչ մի պատասխան չէինք ստանում: Լսել էինք, որ ներքևի գյուղերում տարածված է աֆրիկյան խոզերի ժանտախտը: Մայիսի 21-ի դրությամբ սկսել են մեր խոզերից 2-ը վատ զգալ, մտածեցինք սննդային թունավորում է, բայց 100-ից ավելի խոզ շնչահեղձ էին լինում ու սատկում: 10 օր առաջ սկսեցինք փորձել կապ հաստատել համայնքի ղեկավար Ներսես Շադունցի հետ և համայնքի ներկայացուցիչ Արայիկ Պետրոսյանից խնդրեցինք Ն. Շադունցի հեռախոսահամարը, սակայն Ա. Պետրոսյանը չտրամադրեց մեզ: Միայն 10 օրից մեզ գյուղապետարանից արձագանքել են ու հարցնում են՝ օգնե՞նք, հորեք սատկած խոզերը, բայց մենք վաղուց մեր միջոցներով էքսկավատոր ենք վարձել և գյուղից հեռու տարածքում կատարել այդ աշխատանքը, հորել, որպեսզի տարածքը խոլերայի բույն չդառնա: Այս հարցով դիմել ենք Թեժ գիծ, Գյուղնախարարություն, ՍԱՊԾ, նամակ ենք գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն ոչ ոք մեզ չի արձագանքել: Ո՞վ է փոխհատուցելու մեր կրած հսկայական վնասը: Մենք վարկերով, պարտքերով ենք այդ ամենը ստեղծել: Ով է վերջապես պատասխան տալու ստեղծված այս բարձիթողի վիճակի համար»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր