Մինչ այս օրերին թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում բնակիչները բողոքում են, երբեմն էլ հարցի լուծում գտնելով՝ ճանապարհները փակում, որպեսզի պատկան մարինները գյուղերում լուծեն ոռոգման ջրի խնդիրները:
Այսօր՝ հունիսի 5-ին, ժամը 12:30-ից Երևան-Արտաշատ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի հարևանությամբ անցնող հսկայական ջրախողովակի վնասման պատճառով ջուրը անխնա հոսում է:Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ցայտող ջրի բարձրությունը մոտ 40-50 մետր է և անգամ մոտենալը շատ դժվար է, քանի որ ամբողջովին թրջվելու ես, եթե համարձակվես մոտենալ:
Վթարված ջրախողովակի մոտ հավաքաված մարդիկ ասում էին. «Ժամը 12:30-ից էս վիճակն ա: Զանգահարել ենք Ջրային պետական կոմիտե, սակայն ոչ մի դրական արձագանք: Էս օրերին այգիները ջրելու համար ջուր ուզենք, մեզ անհարգանքի սյունին կգամեն, իսկ 8 ժամից ավելի է ՝ ջուրն անխնա հոսում, կորում է, իսկ պատկան մարմինները լայաղ չեն անում խնդիրը վերացնեն:
Մեր ահազանգերին միայն օպերատիվորեն արձագանքել է Արտակարգ իրավիճակների նախարարութունը, որտեղից դեպքի վայր են ուղարկել Մասիսի հրշեջ-փրկարարներին, բայց եթե անկեղծ, էստեղ փրկարարներն աելիք չունեն: Հիմնական պատասխանատուն Ջրային պետական կոմիտեն է, որտեղ էլ մեր հեռախոսազանգերին կամ չեն պատասխանում կամ էլ գիծը զբաղված է»:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեռևս պարզ չէ, անխնա հոսող ջուրը խմելու է, թե ոռոգման:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Արտակարգ դեպք Արարատի մարզում. 8 ժամից ավելի է՝ ջուրը 40 մետր բարձրությամբ անխնա կորում է. պատկան մարմինները, բերանները ջուր առած, չեն փորձում խնդիրը լուծել, մինչդեռ գյուղացին այս տապին ջրի կարոտ է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2019.06.05 22:24



Տեսանյութ
Twitter
Вконтакте
Одноклассники
