211652_close_icon
views-count3172 դիտում article-date 19:50 05-06-2019

«Իմ քայլի» նախընտրական քայլերթը՝ Աբովյանում. ներկա է նաև Նիկոլ Փաշինյանը. ուղիղ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/06/05/my-step-abovyan/3017615]Tert.am[/url]-ը գրում է. Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՔՊ թեկնածուի «շանսերը արտակարգ հաղթական են», որովհետև քարոզարշավն ընթացել է դասական, խոսվել է բացթողումների մասին: «Ինստիտուցիոնալ առումով առողջ դիսկուս է գնացել քաղաքական, կառավարչական, իրավական հարթություններում ու կոնկրետ փաստերով, թվերով մատնացույց է արվել: Քաղաքացին լսել է մեզ բակային հանդիպումներում, երթերում ու իր որոշումը կկայացնի»,- ասաց Պետրոսյանը: Մարզպետը նշեց, որ ՏԻՄ ընտրությունները քաղաքական են, ու դրա համար վարչությունն է որոշել թեկնածուին: Հարցին՝ վախի մթնոլորտ չկա՞, արդյոք չե՞ք միջամտում, նա պատասխանեց, որ ինքը չի միջամտել, բայց արձակուրդ է վերցրել, որ լիազորությունները չզուգորդվեն քաղաքական այս գործընթացին: «Աբովյանը տեսել է այնպիսի գործընթացներ, երբ տոտալ ցուցակագրումներ են արել դպրոցներում, հիվանդանոցներում, և այս ՏԻՄ ընտրություններում որևէ վարչական, ադմինիստրատիվ ռեսուրս չի օգտագործվել: Դա մեր պատվի, մեր քաղաքական թիմի արժանապատվության հարցն է»,- նշեց Ռոմանոս Պետրոսյանը: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/06/05/my-step-abovyan/3017615]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր