211652_close_icon
views-count1154 դիտում article-date 23:04 05-06-2019

Անչափահասը բիզնես-կենտրոնից համակարգիչներ էր գողացել

Հունիսի 2-ին, ժամը 21.26-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ Հյուսիսային պողոտայում գտնվող գրասենյակից գողություն է կատարվել: Մեկնած օպերատիվ խմբին ընկերության տնօրենը հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 18.35-ին, անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ դռան փականը բացելով՝ Հյուսիսային պողոտայում գտնվող բիզնես-կենտրոնի մի գրասենյակի աշխատասեղանից գողացել է «Լենովո» տեսակի 2 դյուրակիր համակարգիչ: Ոստիկանության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ գողությունը կատարել է 16-ամյա մի պատանի, ում հունիսի 4-ին, ժամը 20.00-ին, Բուզանդի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին: Պատանին տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր