211652_close_icon
views-count1196 դիտում article-date 21:52 05-06-2019

Կոռնիձորցին զենք-զինամթերք է հայտնաբերել ու հանձնել ոստիկանություն

Հունիսի 4-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության ՊՊԳՎ Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում բաժին է ներկայացել Կոռնիձոր գյուղի մի բնակիչ և կամավոր հանձնել «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 132 և «ԱԿՄ»-ի 7.62 մմ տրամաչափի 4 փամփուշտ, «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 3 դատարկ պահունակ, ձեռքի բեկորային նռնակի պայթուցիչ, «ԱԳՍ» 30մմ տրամաչափի 1 փամփուշտ և հայտնել, որ դրանք գտել է նույն օրը, ժամը 07.00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի «Ջուջումլու» կոչվող տարածքից: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր