211652_close_icon
views-count791 դիտում article-date 23:28 05-06-2019

Ապօրինի ծառահատում Ծաղկաձորում

Հունիսի 4-ին, ժամը 19.00-ին, Ծաղկաձոր քաղաքի տարածքային դրամարկղային կենտրոնի տարածքում ծառայություն իրականացնելիս ոստիկանության ՊՊԳՎ Հրազդանի պահպանության բաժնի ծառայողներից մեկը լսել է սղոցի ձայն և մոտենալով ցանկապատին՝ նկատել է, որ ցանկապատից մոտ 15-20 մ հեռավորության վրա 2 անձ ծառ են կտրում: Մեկնած օպերատիվ խումբը Ծաղկաձոր քաղաքի տարածքային դրամարկղային կենտրոնի տարածքում հայտնաբերել է Ծաղկաձորի երկու բնակչի՝ իրենց պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով, որի բեռնախցիկում բեռնված է եղել 4-8 սմ տրամագծով մոտ 0,2 խ/մ չպարզված տեսակի փայտանյութ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 3 ծառի հատված ճյուղեր: Տղամարդիկ հայտարարել են, որ նշված փայտանյութը կտրել են որպես վառելափայտ: Փայտանյութը տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր