211652_close_icon
views-count1360 դիտում article-date 21:12 05-06-2019

Բացահայտվել է Դսեղում կատարված ապօրինի ծառահատման դեպք

Հունիսի 4-ին Լոռու մարզի Դսեղ գյուղին հարակից անտառից ապօրինի ծառահատում կատարելու մասին ստացված տեղեկության հիման վրա ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատողների համատեղ իրականացրած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 21.05-ին, բաժին է հրավիրվել Դսեղ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ հունիսի 3-ին «Դսեղի անտառտնտեսության» «Սարի գլուխ» կոչվող հանդամասից բենզասղոցի գործադրմամբ ապօրինի հատել է 2 կաղնի տեսակի կանգուն ծառ և իրեն պատկանող «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել իր տան բակ: Վնասի չափը պարզվում է: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր