211652_close_icon
views-count584 դիտում article-date 16:55 05-06-2019

Պաշտպանի աջակցությամբ լուծվել է մաքսային ծառայությունում գործարարի խնդիրը

Գործարարը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ՊԵԿ-ի մաքսային ծառայությունում առաջացած խնդրի լուծմանն աջակցելու նպատակով։ Բողոք ներկայացրած անձի տեղեկացմամբ՝ Թուրքիայից Հայաստան է ներմուծել ապրանքներ, հայտարարագրել և իրականացրել է համապատասխան վճարումները, սակայն Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության աշխատակիցները ներմուծված ապրանքը զննելիս հայտնաբերել են ապրանք, որը հայտարարագրում նշված չի եղել։ Ըստ գործարարի՝ ինքն առաջարկել է կազմել արձանագրություն, կատարել վերաձևակերպում և ապրանքը հանձնել իրեն, սակայն Մաքսային ծառայության մարմինների կողմից վերաձևակերպում չի իրականացվել և ապրանքը օրեր շարունակ գործարարին չի հանձնվել։ Քաղաքացու պնդմամբ՝ մաքսազերծված ապրանքը մաքսային պահեստում գտնվելու յուրաքանչյուր օրվա համար իրեն պատճառվել է նյութական վնաս։ Պաշտպանի նախաձեռնած վարույթի շրջանակում գործարարը ներկայացրել է ճշգրիտ տվյալներով նոր ապրանքային հայտարարագիր, և հայտարարագրված ապրանքները տրամադրել են նրան։

Նմանատիպ նյութեր