211652_close_icon
views-count783 դիտում article-date 14:43 05-06-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունիսի 4-ից 5-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 4-ից 5-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 63 դեպք, այդ թվում՝ 6-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 17, խարդախության 12, անձնական ունեցվածքի գողության 7, ապօրինի ծառահատման և ծեծի 3-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի ու կաշառակերության 2-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության նախապատրաստման, ինքնիրավչության, ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, առանց հափշտակելու նպատակի տրանսպորտային միջոցին ապօրինաբար տիրանալու և ահաբեկչության մասին կեղծ ահազանգ տալու 1-ական դեպք: Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 9 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4, մարմնական վնասվածք հասցնելու և բնակարանային գողության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր