211652_close_icon
views-count1671 դիտում article-date 15:46 05-06-2019

Հունիսի 8-ին ժամանակավորապես կդադարեցվի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ հունիսի 8-ին ժամանակավորապես կդադարեցվի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը. «Հարգելի համաքաղաքացիներ, Երևանի քաղաքապետարանը հունիսի 8-ին` առավոտյան ժամը 05:00-ից, Մյասնիկյան պողոտայի՝ դեպի կենտրոն իջնող ուղղությամբ հատվածում իրականացնելու է վթարային և վտանգավոր բարդի ծառատեսակների հատում: Անվտանգության նկառումներից ելնելով` պողոտայի նշված հատվածը ժամանակավորապես փակ կլինի: Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը»։

Նմանատիպ նյութեր