211652_close_icon
views-count47713 դիտում article-date 10:26 05-06-2019

Որ մարզպետները հրաժեշտ կտան իրենց պաշտոններին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Առաջիկայում մարզային իշխանություններում լուրջ փոփոխություններ են նախատեսվում, մասնավորապես, «Փաստ» թերթի տեղեկություններով, իրենց պաշտոններին հրաժեշտ կտան ոչ միայն մի քանի փոխմարզպետներ, այլև որոշ մարզպետներ: Մասնավորապես ակտիվորեն խոսվում է Լոռու, Կոտայքի, Արագածոտնի մարզպետների մասին: Այս ցուցակը կարող է և վերջնական չլինել: Ընդհանուր առմամբ՝ իրականում ՏԻՄ համակարգում առկա է լուրջ դժգոհություն՝ կապված ՏԻՄ օրենքում նախատեսված փոփոխությունների հետ: Բանն այն է, որ իշխանություններն իրենց առաջ նպատակ են դրել ազատվել փոխմարզպետների ինստիտուտից: Սա «Քաղպայմանագրի» թիմում դժգոհություններ է առաջացրել՝ «քայլել ենք, որ ազատե՞ք»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր