211652_close_icon
views-count815 դիտում article-date 09:47 05-06-2019

Բյուջեի կատա­րողականն ԱԺ-ում ներկայացնեն միայն առաջին դեմքերը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօրվանից ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկելու է ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները: Եվ ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, իշխանության ներսում խնդիր է դրված, որ բյուջեի կատարողականն ԱԺ-ում ներկայացնեն միայն գործադիր իշխանության առաջին դեմքերը` նախարարները, վարչապետին ու կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարները: Ըստ մեզ հասած տեղեկությունների` ասվել է, որ այս հարցում բացառություններ չպետք է լինեն: Անգամ նշվել է, որ եթե կան գործադիրի անդամներ, որոնք գործուղման են, պետք է այնպես անեն, որ հասցնեն ներկայանալ իրենց ոլորտի վերաբերյալ քննարկումներին: Ի դեպ, մեր տեղեկություններով` եղել են նախարարներ, որոնք ցանկացել են խուսափել այդ քննարկումներին ներկա գտնվելուց, սակայն ապարդյուն: Թե առաջադրված պահանջը որքանով կիրականացվի, պարզ կդառնա արդեն այսօրվանից: Մինչ այդ նկատենք՝ ԱԺ ներկայանալու պահանջը պատահական չէ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ ընդդիմադիր պատգամավոր էր, մշտապես քննադատել է այդ ժամանակվա իշխանություններին բյուջեի կատարողականները ներկայացնելու նպատակով տեղակալներին ԱԺ գործուղելու համար: Հավանաբար նաև այդ պատճառով է, որ իշխանությունները որոշել են այս անգամ ԱԺ ներկայանալ առաջին դեմքով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր