211652_close_icon
views-count2322 դիտում article-date 00:01 05-06-2019

Փորձում են կոծկել դատարաններն արգելափակելու գործողությունները. փաստաբան. NEWS.am

Դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու օրը գրանցված միջադեպերի վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժելով փորձ է կատարվում կոծկել այն ամենը, ինչ տեղի ունեցավ Հայաստանում մայիսի 19–ին և 20–ին։ Նման կարծիք [url=https://news.am/arm/news/516481.html?fbclid=IwAR05WH74QbzodkHWu0PgvSdwgK6C-ddmF8YU6840FMdy6QkLTVLDRgirxEI]NEWS.am[/url]–ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Միհրան Պողոսյանը՝ անդրադառնալով ՀՔԾ–ի՝ քրեական գործի հարուցումը մերժելու որոշմանը։ Նշենք, որ Միհրան Պողոսյանի՝ դատարաններն արգելափակելու վերաբերյալ ահազանգի մասին մամուլի հրապարակումները դատախազության կողմից դիտվել էին որպես հանցագործության մասին հաղորդում և կցվել մայիսի 20–ին գրանցված միջադեպերի փաստի կապակցությամբ նախապատրաստված նյութերին։ Միհրան Պողոսյանը նշեց, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ՀՔԾ–ն անգամ փորձ չի կատարել որպես միջադեպի մասնակից իրենից բացատրություն վերցնել։ «Դատարաններն արգելափակելու գործընթացը սկսելուց առաջ էլ իրավապահները գիտեին, թե այդ գործընթացն ինչպես կհանգուցալուծվի»,–ասաց նա՝ նշելով, որ իր համար սպասելի էր ՀՔԾ–ի որոշումը։ Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/516481.html?fbclid=IwAR05WH74QbzodkHWu0PgvSdwgK6C-ddmF8YU6840FMdy6QkLTVLDRgirxEI]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր