211652_close_icon
views-count54281 դիտում article-date 23:56 04-06-2019

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. ГАЗель-ը բախվել է ЗИЛ-ին և դիմել փախուստի. ЗИЛ-ը կողաշրջվել է, իսկ վրան բարձված 3110-ն էլ գլխիվայր է շրջվել. ճանապարհային ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին վթարի «հերոսին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Սևան-Մարտունի–Գետափ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ЗИЛ մակնիշի քարշակ ավտոմեքենային և դիմել փախուստի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ЗИЛ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում, իսկ ЗИЛ-ի վրա բարձված ГАЗ 3110-ն էլ գլխիվայր շրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ներսես Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Մինչ վթարի վայրում զննություն էր կատարում հետաքննիչը, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի տեսուչներ Մեհրաբ Հարությունյանն ու Ավետիք Վարդանյանը օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ ЗИЛ-ին հարվածած ավտոմեքենան ГАЗель է, ով ուղևորություն է վերցրել դեպի Գավառի կողմ: Ճանապարհային ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են փախուստի դիմած վարորդին և նրա ավտոմեքենան: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեասնյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր